Օրեր առաջ լույս է տեսել ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից հայ բժիշկների մասին պատմող գիրք: Այնտեղ ռազմական բժիշկները պատմում են պատերազմի դժվարությունների, ադրբեջանցի գերիների և հայ զինվորների մասին։
Հայկական FlyOne Armenia ավիաընկերությունը լրացուցիչ չվերթներ է սկսել դեպի Մոսկվա:
Նախորդ շաբաթը նույնպես չի անցել առանց ցույցերի։ ՀՅԴ երիտասարդական թևը բողոքի ակցիա է անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց ՝ ՀՅԴ որոշ գործիչների մուտքը երկիր արգելելու պատճառով։ Հադրութից և Շուշիից բռնի տեղահանվածներն էլ ակցիա են իրականացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատների մոտ։
Նույն օրը Երևանում հարգել են քուրդ և եզդի ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հայաստանում բնակվող քրդերն ու եզդիները հարգանքի տուրք են մատուցել 1915 թվականի ցեղասպանության անմեղ զոհերի, ինչպես նաև Սինջարում (Շանգալ) 2014 թվականի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հատուկ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար «Խոսող կտավներ» նախագծի առաջին ցուցահանդեսը:
Գինեսի ռեկորդների գրքի ռեկորդակիր Յուրի Սաքունցն էլ Երևանի մետրոպոլիտենի «Չարբախ» դեպոյում նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ճկույթով քաշել է 65 տոննա կշռող 20 մետր երկարությամբ վագոնը: Այժմ Սաքունցի նոր նվաճումը ներկայացված է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար։