ԱՄՆ-ն և Չինաստանը վիճում են, իսկ առևտրաշրջանառությունն աճում է...

Արխիվային լուսանկար
Երկու երկրների ապրանքաշրջանառությունը միայն հուլիսին կազմել է 68.5 մլրդ դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի առաջին 7 ամսվա ընթացքում աճել է 11.8 տոկոսով և կազմել է 452.3 մլրդ դոլար։ Այս մասին վկայում են Չինաստանի գլխավոր մաքսային ծառայության տվյալները։
Դեպի ԱՄՆ արտահանումները հունվար-հուլիս ամսիներին տարեկան կտրվածքով աճել են 15 %-ով և կազմել է 347.4 մլրդ դոլար, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն Չինաստան է ներմուծել 104.8 մլրդ դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 2.5 տոկոսով ավելի է։

Երկու երկրների ապրանքաշրջանառությունը միայն հուլիսին կազմել է 68.5 մլրդ դոլար, այդ թվում` Չինաստանն ԱՄՆ է ներմուծել 55.3 մլրդ դոլարի ապրանք, ԱՄՆ-ը` ՉԺՀ` 13.5 մլրդ դոլարի ապրանք։

2021 թվականի արդյունքներով, Չինաստանի և ԱՄՆ-ի ապրանքաշրջանառությունն աճել է 28.7 տոկոսով և կազմել 755.6 մլրդ դոլար։
Նշենք, որ օգոստոսի 4-ից Չինաստանի ԶՈւ-ն լայնածավալ զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ։ Իրավիճակը տարածաշրջանում սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին օգոստոսի 2-ին այցելեց Թայվան։ Նա ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը կղզի է այցելել վերջին 25 տարվա ընթացքում։