Ուկրաինան գնդակոծել է Էներգոդարի բնակելի շրջանները

Զապորոժիե
Խաղաղ քաղաքացիների շրջանում զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ուկրաինացի ուժայինները հարված են հասցրել Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքի բնակելի հատվածին։ Տեղեկությունը հայտնում է քաղաքի վարչակազմի Telegram-յան ալիքը։
Վարչակազմի տվյալներով՝ ուկրաինական զորքերը հրետանային 3 կրակային հարձակում են իրականացրել։
«Նախնական տվյալով՝ գնդակոծության գոտում է հայտնվել Զապորոժիեի ԱԷԿ-ի պրոֆիլակտորիում-առողջարանը և քաղաքի բնակիչներին ջրով ապահովող ջրամբարը։ Ռմբակոծության կրկնության բարձր հավանականության պատճառով կոմունալ ձեռնարկությունների աշխատակիցները չեն կարող վնասված օբյեկտների մանրակրկիտ հետազոտություն իրականացնել», - ասված է հաղորդագրությունում։
Դնեպրոպետրովսկի մարզում ավելի քան 80 վարձկան է չեզոքացվել. ՌԴ ՊՆ
Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 164-րդ օրը։