Ծնվել է Քլոե Քարդաշյանի և Թրիսթան Թոմփսոնի երկրորդ երեխան

Քլոե Քարդաշյան
Փոքրիկին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ծնվել է Քլոե Քարդաշյանի և Թրիսթան Թոմփսոնի երկրորդ երեխան։ Տեղեկությունը հայտնում է «People»-ը։
Արու զավակին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, որը հղիացել է նախորդ տարվա նոյեմբերին։
Նշենք, որ փոխնակ մոր հղիությունից ընդամենը մեկ ամիս անց Քլոեն իմացել էր, որ Տրիստանը այլ կնոջից էլ է տղայի սպասում։
Նախկին զույգն արդեն մի բալիկ ունի՝ 4-ամյա Թրուն։ Հենց Թրուով հղի լինելու ժամանակ էր պարզվել, որ Թրիսթանը Քլոեին դավաճանել է քրոջ`Քայլի Ջեների մտերիմ ընկերուհու՝ Ջորդան Ուդսի հետ։
Դրանից հետո ընտանիքը դադարել է շփվել Ջորդանի հետ, բայց Թրիսթանին կարողացել են ներել՝ հաշվի առնելով, որ երեխա է ծնվելու։ Քլոեն խզել է ռոմանտիկ կապերը նրա հետ, և երկրորդ երեխային նույն տղամարդու հետ ունենալու որոշումը խիստ զարմացրել է Քարդաշյանի հետևորդներին։
Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը բաժանվել են. ԶԼՄ