«Դուլան հին հունական բառ է, որը նշանակում է ծառայող կին, այսինքն` դուլան ծառայում է կնոջը ծննդաբերությունից առաջ, ծննդաբերության ժամանակ և հետծննդաբերական շրջանում։ Ես ծննդաբերության դուլա եմ, ծննդաբերության ամբողջ ընթացքում կնոջ կողքին պետք է լինեմ»,-ասում է Հարությունյանը։
«Շատ մեծ անձնային աճ պետք է գրանցենք, որպեսզի դուլա դառնանք։ Առաջին հերթին պետք է չխորշել ծառա լինելուց։ Ես նման բան հաղթահարելու կարիք չեմ ունեցել, քանի որ ինձ համար ծննդաբերող կինը թագուհի է` ամենակարևոր մարդն աշխարհում, որովհետև նա նոր մարդու է ծնունդ տալիս։ Յուրաքանչյուր դուլան փորձում է իր անձնական ձեռագիրը ներդնել իր գործի մեջ, իմ դեպքում երգն է, և ես պատրաստվում եմ մայրիկներին օրորոցայիններ սովորեցնել, ծննդաբերության ժամանակ երգել, եթե, իհարկե, այն հաճելի կլինի կնոջը»,- ասում է Հարությունյանը։