Քաբուլում պայթյուն է որոտացել, կան զոհեր և վիրավորներ

Քաբուլ
Աֆղանստանի մայրաքաղաքի այդ հատվածում, որտեղ պայթյուն է գրանցվել, հիմնականում շիաներ են բնակվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևմուտքում պայթյուն է որոտացել, կան զոհեր և վիրավորներ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Պայթյունը գրանցվել է Պուլի-Սոհտա շրջանում... Մահացածների մարմիններն ու վիրավորներին շտապօգնության հիվանդանոց են տեղափոխում ոստիկանական մեքենաներով», - մանրամասնել են աղբյուրները՝ նշելով, որ այդ շրջանում հիմնականում շիաներ են ապրում:
«Գողերի պահվածք է». ինչո՞ւ է ԱՄՆ-ն վերցրել Աֆղանստանի բաժին գումարը
Խորհրդարանի նախկին պատգամավոր Ալիշեր Շահերն էլ ասել է, որ մահացել է 12 մարդ, 28-ը` վիրավորվել:
Որևէ խմբավորում դեռ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։
Ի՞նչ կլինի, եթե կնոջ դեմքը երևա. խիստ սահմանափակումներ Աֆղանստանում