Լիզինգատուները հետ են կանչել օդանավերը. «Արմենիա» ավիաընկերությունը` ուշացումների մասին

Ինքնաթիռ
Գևորգ Խաչատրյանը նշել է, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը շատ ավիաընկերություններում օդանավերի սղություն է առաջացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Արմենիա» ավիաընկերության չվերթերից երկուսը հետաձգվել են։ Ընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանը բացատրել է պատճառը։
«Երեկ երեկոյան 21:00-ից մինչև այս պահը մենք անդադար աշխատել և աշխատում ենք չվերթերի հետ առաջացած խնդիրները լուծելու համար: Ստացվել է այնպես, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը շատ ավիաընկերություններում առաջացրել է օդանավերի սղություն` պայմանավորված եվրոպական պատժամիջոցներով: Շատ լիզինգատուներ հետ են կանչել իրենց օդանավերը»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Խաչատրյանը։
Նոր ուղղություններ. ո՞ր երկրներ են նախընտրում մեկնել հայերն այս ամռանը
«Զվարթնոց» օդանավակայանի կայքէջից տեղեկանում ենք, որ դեպի Հուրդագա թռիչքը նախատեսված էր այսօր ժամը 09։40-ին, սակայն 23։00-ին կկայանա, իսկ Մոսկվայի ուղղությամբ թռիչքն առավոտյան 10։30-ի փոխարեն 14։52-ին է կայացել։
Խաչատրյանը վստահեցնում է, որ բոլոր ուղևորներին հասանելի փոխհատուցումները կատարվելու են, հյուրանոցներն ապահովվելու են:
«FlyOne Armenia»-ն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան