Ջո Բայդենը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել

Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահի բժիշկը հայտնել է, որ Բայդենը շարունակում է շատ լավ զգալ իրեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Տեղեկությունը հայտնել է Բայդենի բժիշկը` Քևին Օ’Քոնորը։
«Թեստի պատասխանը բացասական էր»,- ասել է նա։
Սակայն Բայդենը մեկուսացած կմնա, քանի դեռ երկրորդ թեստը չի հաստատել նրա ապաքինման փաստը։ Ամեն դեպքում, ըստ բժշկի, ԱՄՆ նախագահը շարունակում է շատ լավ զգալ իրեն։
Հիշեցնենք` Ջո Բայդենը, որը երկու շաբաթ առաջ վարակվել էր կորոնավիրուսով, ապաքինվել էր, բայց հետո թեստի պատասխանը կրկին դրական էր եղել։ Նա հիմա Սպիտակ տնից է աշխատում։