Իլոն Մասկը հայտել է, թե որ դեպքում կգնի Twitter-ը

Իլոն Մասկ
Իլոն Մասկը սոցիալական ցանցին մեղադրել է զեղծարարության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ամերիկացի գործարար, «SpaceX» ընկերության սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter սոցիալական ցանցի գնման գործարքը տեղի կունենա, եթե ընկերությունը կարողանա հաշիվների իսկության հաստատման մեթոդներ ներկայացնել:
Twitter-ի դեմ պատասխան հայցի համաձայն` Մասկը սոցիալական ցանցի ղեկավարությանը մեղադրել է կեղծ գործողությունների և իր բիզնեսն «աղավաղելու» մեջ:
«Եթե Twitter-ը պարզապես 100 օգտահաշվի հետ կապված ներկայացնի, թե ինչպես է հաստատվում դրանց իրական լինելը, ապա գործարքը կկնքվի ամենասկզբնական պայմաններով»,- գրել է նա Twitter-ում:
Հիշեցնենք` ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ ձեռնարկատերը պատրաստվում է 44 մլրդ դոլարով գնել Twitter-ը։
Գործարարն ասել էր, որ սոցցանցի ակտիվները գնելու նպատակը ոչ թե կոմերցիոն շահն է, այլ հասարակական այնպիսի հարթակ ստեղծելու ցանկությունը, որը առավելագույն վստահություն կվայելի ամբողջ աշխարհում և խոսքի իրավունք կտա յուրաքանչյուրին։
Մայիսին Մասկը հայտարարեց, որ գործարքը ժամանակավորապես կասեցված է, քանի որ սպասում է թվիթերյան կեղծ էջերի թվի վերաբերյալ տվյալներին:
Միլիարդատերը խնդրել էր ապացուցել, որ սպամն ու բոտերը չեն գերազանցում ընդհանուր օգտատերերի 5 տոկոսը։ ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին ուղարկված նամակում Մասկի փաստաբանը նշել էր, որ Twitter-ը չի տրամադրել կամ հրաժարվել է տրամադրել այդ տեղեկությունը։
Հուլիսին 9-ին հայտնի դարձավ, որ միլիարդատերը հրաժարվել է գործարքից, Twitter-ը դատի տալիս նրան։