Հուլիսին նա անգերազանցելի է եղել. Վահան Բիչախչյանը «Պոգոնի» լավագույն խաղացող է ճանաչվել

Վահան Բիչախչյան
Լեհական ակումբը հայ ֆուտբոլիստին մաեստրո է անվանել և շնորհավորել լավագույնի կոչման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը «Պոգոն» լեհական ակումբի հուլիս ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` ֆուտբոլիստը հավաքել է ձայների ավելի քան 45%-ը։
«Մաեստրո»,- ակումբն այսպես է անվանել Բիչախչյանին և շնորհավորել լավագույնի կոչման համար։
Հիշեցնենք` հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Լեհաստանում: Բիչախչյանը 3,5 տարվա պայմանագիր է ստորագրել լեհական Շեցին քաղաքի «Պոգոն» թիմի հետ:
Նա 2017 թվականից հանդես էր գալիս Սլովակիայի «Ժիլինայի» կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում նորամուտը նշել է 2020 թվականին: