Երևանում բախվել են «Շևրոլե» մակնիշի մեքենան և մոպեդը. մեկ անձ հոսպիտալացվել է

Հիվանդանոց
20-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներ է ստացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Երևանում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 20-ամյա քաղաքացի է հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության` օգոստոսի 5-ին` ժամը 15։30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում բախվել են «Շևրոլե» մակնիշի մեքենան և մոպեդը։ 20-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը