«Եռաբլուր» պանթեոնի մուտքի կամարից մինչև բլրի աստիճանահարթակը լուսավորվել է

«Եռաբլուր» պանթեոնի մուտքի կամարից մինչև բլրի աստիճանահարթակը լուսավորվել է
Զինվորական պանթեոնի այս հատվածը երբեք լուսավորված չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարից մինչև բլրի աստիճանահարթակ ընկնող հատվածը լուսավորվել է։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ, վարչական շրջանի ֆինանսական միջոցներով իրականացվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարից մինչև բլրի աստիճանահարթակ 1.3 կմ հատվածի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները»,- գրել է նա։
Սարդարյանը հիշեցրել է, որ տարածքը երբեք լուսավորված չի եղել։
«Արմանիս եմ զգում գրկումս». զոհվածի նորածին եղբորը հիվանդանոցից նախ Եռաբլուր տարան