ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Կիևը պատրաստվում է հերթական լայնածավալ սադրանքն իրականացնել: Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Նրա խոսքով՝ Սլավյանսկի արվարձանում սադրանք իրականացնելու համար ականանետային հաշվարկներ են ծավալվել, որոնցով 2022 թվականի օգոստոսի 7-ին ծրագրվում է գնդակոծել տեղի բնակչության և փախստականների բնակության վայրերը հումանիտար օգնություն բաժանելու ժամանակ:
«Քաղաք են ժամանել օտարերկրյա լրագրողներ, որոնք ուկրաինական և արևմտյան ԶԼՄ-ներում տարածելու համար նյութեր են պատրաստելու այն մասին, թե իբր ռուսներն են սպանել խաղաղ բնակիչներին»,- նշել է Միզինցևը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 164-րդ օրը։