Դնեպրոպետրովսկի մարզում ավելի քան 80 վարձկան է չեզոքացվել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ռուսական ՀՕՊ համակարգերն անցած օրվա ընթացքում ոչնչացրել են ութ ԱԹՍ և ՀԿՌՀ-ի 26 արկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական ավիացիայի հարվածով ավելի քան 80 վարձկան է ոչնչացվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, Խերսոնի մարզում ավիացիայի և հրետանու հարվածների արդյունքում շուրջ 500 ուկրաինացի ազգայնական է չեզոքացվել։
Ուկրաինական զորքերի 63-րդ մեքենայացված բրիգադի մարտական դիրքերին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության զենքի հարվածների արդյունքում Խերսոնի մարզի Անդրեևկա, Լոզովոյե և Դոլգովոյե բնակավայրերի շրջաններում ավելի քան 70 ազգայնական է ոչնչացվել, շուրջ 150-ը` վիրավորվել:
Նշվում է նաև, որ ռուսական զորքերը հակամարտկոցային պայքարի ընթացքում Խարկովի մարզում ոչնչացրել են «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և ամերիկյան «HIMARS» համակարգերի ուկրաինական դասակը։
Ռոսգվարդիան Խերսոնում ու Զապորոժիեում ուկրաինացի զինվորականների աջակիցների է ձերբակալել
Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են ուկրաինական մեկ կառավարման կետ և սպառազինության երկու պահեստ ԴԺՀ-ում, ինչպես նաև «Դնեպր» խմբավորման վառելիքային նյութերի պահեստը:
Ռուսական ՀՕՊ համակարգերն անցած օրվա ընթացքում ոչնչացրել են ութ ԱԹՍ և ՀԿՌՀ-ի 26 արկ, իսկ Խերսոնի և Խարկովի մարզերում համազարկային կրակի համակարգերի 26 ռեակտիվ արկ են որսացել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 164-րդ օրը։