«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանը 4 մեդալ նվաճեց

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում հայ հրաձիգները երրորդ մեդալն են նվաճել
Մարզիկներ Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս վարժությունում դարձել են բրոնզե մեդալակիր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում հայ հրաձիգները երրորդ մեդալն են նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հրացան ձևի մարզիկներ Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս (1 տղա+1 աղջիկ) վարժությունում 17:13 հաշվով դարձել են բրոնզե մեդալակիր:
Պատանի հայ հրաձիգներն ավելի վաղ մրցանակային տեղեր են զբաղեցրել նաև անհատական պայքարում: Հրացան ձևի վարժությունում 15-ամյա մարզուհի Նարե Մելքոնյանը դարձել է արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալակիր:
Միջազգային խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր։
Այսպիսով` Հայաստանը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Վլադիվոստոկում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ մարզական խաղերում: