Ադելը խոշոր հիփոթեք է վերցրել Սիլվեստեր Ստալոնեի առանձնատունը գնելու համար

Ադել
Երգչուհին ամսական 227 հազար դոլար պետք է վճարի բանկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Բրիտանացի երգչուհի Ադելը 30 տարվա հիփոթեքային վարկ է ձևակերպել և 58 մլն դոլարով գնել է ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեի` Լոս Անջելեսում գտնվող շքեղ կալվածքը։ Հիմա երգչուհին պետք է ամսական 226 հազար դոլար վճարի բանկին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, վարկը կազմել է ընդհանուր 37,7 միլիոն դոլար։
Առանձնատան մակերեսը 1700 քմ է, ընդհանուր տարածքի մակերեսը` 1,4 հեկտար։ Տունն ունի վեց ննջասենյակ և ինը սանհանգույց, տնային կինոթատրոն, հյուրասենյակ, որի պատուհանները նայում են Ռոդեո-դրայվին, և աշխատասենյակ՝ հետնաբակի տեսարանով։ Տարածքում կա լողավազան, ավտոտնակ, ստուդիա, սպա-գոտի, գոլֆի դաշտ, սիգարի սենյակ՝ օդի զտման համակարգով, և մարզասրահ։
Անշարժ գույքի գործակալ Ջեյդ Միլսի խոսքով՝ այդ տունը, որտեղ ապրել է Ստալոնեն, հագեցած է անվտանգության ժամանակակից համակարգով: Իսկ մարզվելու համար նախատեսված տարածքը, նրա խոսքով, «իսկական Ռոքիի մարզադահլիճ է»։
Իլոն Մասկը հայտել է, թե որ դեպքում կգնի Twitter-ը
Այս առանձնատունն Ադելի չորրորդ նմանօրինակ գնումն է։ Երգչուհին երեք տուն ունի Բևերլի Հիլզի արվարձանում, որտեղ ապրում են նաև կինոաստղեր Ջենիֆեր Լոուրենսը, Պենելոպա Կրուսը և Նիկոլ Քիդմանը:
Հետաքրքիր է, որ Ստալոնեն իր առանձնատունը սկզբում վաճառքի էր հանել 110 մլն դոլարով, սակայն գնորդ չէր գտնվել։ Ավելի ուշ նա իջեցրել էր գինը մինչև 85 միլիոն դոլար, իսկ հետո առանձնատունը Ադելին վաճառել 58 միլիոն դոլարով:
Հայտնի երգչուհու կարողությունն այժմ 183 մլն դոլար է գնահատվում, ուստի վարկային ծանրաբեռնվածությունը նրա համար զգալի կլինի:
Հիմա Ադելը հուսով է, որ Լաս Վեգասում հետաձգված իր մեծ շոուն, այնուամենայնիվ, կկայանա: Այն նախատեսված է 2023 թվականի նոյեմբերի 18-ից փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում և մեկ միլիոն դոլար կբերի երգչուհուն:
Թալանել են Քիմ Քարդաշյանի դիմահարդար Հրուշ Աճեմյանի տունը