Ոստիկանները 1 օրում հանցագործության 44 դեպք են բացահայտել

Ոստիկանական ավտոմեքենա
Բացահայտվել են մարմնական վնասվածք պատճառելու, գողության, թմրամիջոցի հայտնաբերման, խարդախության և այլ հանցագործությունների դեպքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` բացահայտվել են մարմնական վնասվածք պատճառելու 13, գողության 7, թմրամիջոցի հայտնաբերման 4, խարդախության, հարկերից խուսափելու, խուլիգանության և սպանության սպառնալիքի 2-ական և այլ դեպքեր։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, ինչպես նաև 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ մահացել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Արտաշատի գերեզմանատնից զարդանախշեր է գողացել. 49-ամյա տղամարդը ձերբակալվել է