Ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկի Կույբիշևսկի շրջանի հիվանդանոցը

Դոնեցկ
Ուկրաինական զորքերի գնդակոծությունից հետո թանձր ծուխ է բարձրացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կույբիշևսկի շրջանի հիվանդանոցը։ Տեղեկությունը հայտնել են ԴԺՀ-ի տարածքային պաշտպանության շտաբից։
«Ուկրաինայի զինված կազմավորումները հարձակվել են Դոնեցկի Կույբիշևսկի շրջանի հիվանդանոցի վրա»,- նշվում է շտաբի Telegram-յան ալիքում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 163-րդ օրը։
ՌԴ ՊՆ-ն Դոնբասի գնդակոծումը կապում է թմրանյութերի կողմնակի ազդեցությունների հետ