ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում նոր հրետակոծում են իրականացրել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են Էներգոդարի վարչակազմից։
«Այսօր Զապորոժեի ԱԷԿ-ի աշխատակիցների հերթափոխի ժամանակ ուկրաինական հանցավոր ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից ազգայնական ստորաբաժանումները հրետակոծել են Զապորոժեի ԱԷԿ-ի տարածքը։ Այդ ահաբեկչության հետևանքով կտրվել են էլեկտրահաղորդակցման երկու գիծ, որոնք էլեկտրաէներգիա էին մատակարարում 750կՎ հզորությամբ բախշիչ սարքին, որն անհրաժեշտ է Զապորոժեի էներգաբլոկների էներգիայի ապահովման ու անվտանգ գործառնության համար», - հայտնել է քաղաքի իշխանության ներկայացուցիչը:
Վարչակազմի տվյալներով՝ ներկայում գնդակոծության վայրում հրդեհ է բռնկվել, որը մարելու համար ժամանել են հրշեջ հատուկ մասի աշխատակիցները: