Առաջին լուսացույցը հորինել է բրիտանացի Ջեյ Նայթը՝ դեռ 19-րդ դարում: Այս սարքը 1868-ին տեղադրվել է Լոնդոնի խորհրդարանի շենքի մոտ: Երեք տարի անց դրա լապտերը պայթել է և վիրավորել ոստիկանության աշխատակցին: Դրանից հետո լուսացույցը մոտ 50 տարի մոռացության է մատնվել` մինչև 1910 թվականը, երբ մշակվեց և արտոնագրվեց առաջին ավտոմատ լուսացույցը՝ երկու գույնի լույսերով: