Ռոսգվարդիան Խերսոնում ու Զապորոժիեում ուկրաինացի զինվորականների աջակիցների է ձերբակալել

Զինծառայող
Առգրավվել է 9 նռնականետ, որոնցից մեկը` ամերիկյան արտադրության, ինչպես նաև 12,7 մմ «Կորդ» գնդացիր, 80 միավոր հրազեն ու մի շարք այլ զենք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ռոսգվարդիան Խերսոնի ու Զապորոժեի մարզերում ձերբակալել է 70 մարդու, որոնք մասնակցել են ուկրաինացի ուժայինների ու զինծառայողների գործունեությանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Ռոսգվարդիայի ստորաբաժանումները մեկ շաբաթում 70 մարդու են ձերբակալել ազգայնական կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու համար, ինը թաքստոց հայտնաբերել», - ասված է հաղորդագրությունում։
Առգրավվել է 9 նռնականետ, որոնցից մեկը` ամերիկյան արտադրության, ինչպես նաև 12,7 մմ «Կորդ» գնդացիր, 80 միավոր հրազեն, «Իգլա» շարժական զենիթահրթիռային համակարգի արձակման մոդուլ և երկու ինքնաշեն պայթուցիկ սարք:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 163-րդ օրը։
ՌԴ ՊՆ-ն Դոնբասի գնդակոծումը կապում է թմրանյութերի կողմնակի ազդեցությունների հետ