ՌԴ-ն արտաքսում է Բուլղարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների 14 աշխատակցի

Այսպիսի միջոցառումը պատասխան է դարձել բուլղարական կողմի՝ ոչնչով չհիմնավորված որոշմանը` ռուսական գործակալությունների 70 աշխատակիցներին անցանկալի անձ հայտարարելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Մոսկվայում Բուլղարիայի դեսպան Աթանաս Կրիստինն այսօր հրավիրվել է ՌԴ ԱԳՆ՝ Ռուսաստանում երկրի դիվանագիտական ներկայացուցչության 14 աշխատակիցների persona non grata՝ անցանկալի անձ հայտարարելու համար, հաղորդում է նախարարության կայքը:
«Օգոստոսի 5-ին ՌԴ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աթանաս Կրիստինը հրավիրվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հանձնվել է նախարարության նոտան՝ Ռուսաստանում Բուլղարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական կառույցների 14 աշխատակցի անցանկալի անձ և անընդունելի հայտարարելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Այս միջոցառումը պատասխան է դարձել բուլղարական կողմի՝ ոչնչով չհիմնավորված որոշմանը` ռուսական գործակալությունների 70 աշխատակիցներին անցանկալի անձ և անընդունելի հայտարարելու, Բույղարիայում Ռուսաստանի դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմի թվի քվոտա սահմանելու, ինչպես նաև Ռուսե քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը փակելու մասին։
«Ցանկանում ենք ընդգծել, որ այդ հակաարդյունավետ քայլերի հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Բուլղարիայի կառավարությունը՝ պարոն Պետկովի գլխավորությամբ»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում՝ համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական քայլերը որևէ ընդհանուր բան չունեն Բուլղարիայի և նրա ժողովրդի ազգային շահերի հետ։
ՌԴ օդատիեզերական ուժերն ամերիկյան երկու M777 հաուբից են ոչնչացրել․ ՌԴ ՊՆ