ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են Թուրքիա ռուսական գազի մատակարարման դիմաց ռուբլով մասնակի վճարում սկսել: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
«Քննարկվել են Թուրքիայի Հանրապետություն գազի մատակարարումները, որոնք բավական մեծ ծավալով են մատակարարվում՝ տարեկան 26 միլիարդ խորանարդ մետր։ Բանակցությունների ընթացքում նախագահները պայմանավորվել են, որ մենք մասնակիորեն սկսում ենք գազի մատակարարումն ու վճարումը ռուբլով», - ասել է Նովակը։
Նա նշել է, որ «մենք խոսում ենք աստիճանաբար ազգային արժույթների անցնելու մասին, և առաջին փուլում մատակարարումների մի մասի դիմաց կվճարվի ռուսական ռուբլով»:
Նովակն այս համատեքստում ընդգծել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան իսկապես հարաբերությունների նոր փուլ են մտել, որը նոր հնարավորություններ է խոստանում, այդ թվում՝ դրամավարկային կապերի զարգացման համար։
Հանդիպման ընթացքում ակտիվորեն քննարկվող ևս մեկ ոլորտ վերաբերում է ֆինանսական ու բանկային բլոկներին, այդ ոլորտում ևս մի շարք «մեծ համաձայնություններ» եմ ձեռք բերվել:
Հիշեցնենք, որ նախագահների հանդիպումը կայացել է Սոչիում։