ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Մեկնարկել են Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
Նշվում է, որ հիմնանորոգվում է ճանապարհի կմ 45+300-կմ 60+200 հատվածը։
Մեկնարկել են Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
Շիրակի մարզով անցնող մոտ 15կմ երկարությամբ ճանապարհին այս պահին կատարվում է հին պատվածքի քանդում։
Կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները։
Մեկնարկել են Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
Հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում Շիրակի մարզի մի շարք բնակավայրեր։
Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։