Լավրովը չի նկատել, որ Բլինկենն իր հետ հանդիպելու ցանկություն ունի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով
Սերգեյ Լավրովն ասել է, որ իր բոլոր կոճակները տեղում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի նկատել, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կամբոջայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի շրջանակում իր հետ զրուցելու ցանկություն ունի։ Լավրովն այդ մասին հայտարարել է այսօր կայացած ասուլիսում։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության հարցերով համակարգող Ջոն Քիրբին ավելի վաղ հայտարարել էր, թե Բլինկենը Կամբոջայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի նախարարական հանդիպման շրջանակում Լավրովի հետ կապ հաստատելու միջոց է փնտրելու, որպեսզի քննարկի բանտարկյալների փոխանակման հարցը: Քիրբին նշել էր` ինքը կասկած չունի, որ Բլինկենը որտեղ տեսնի Լավրովին, բռնելու է նրա կոճակից։
Լավրովը վիրավորական է համարում Մակրոնի ասածը
«Երևի Քիրբին մոռացել է նրան հանձնարարություն տալ, քանի որ մենք այսօր նրա հետ նստած էինք բանավեճի սեղանի շուրջ։ Ես չտեսա, որ նա շահագրգիռ էր բռնելու իմ կոճակից։ Ամեն դեպքում, բոլոր կոճակներս տեղում են»,- ասել Է Լավրովը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն տարածաշրջանային հարցեր են քննարկել Կամբոջայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի և Արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում։