ՀՌՕ-ի ավիացիայի ուղղաթիռներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել ՀՀ-ի լեռներում

Հարավային ռազմական օկրուգի ուղղաթիռները. Արխիվային լուսանկար
Ուսումնամարզական թռիչքներին ներգրավված է մոտ 50 միավոր զինտեխնիկա, ինչպես նաև թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 130 զինծառայող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի բանակային ավիացիայի ուղղաթիռներն ուսումնական թռիչքներ են իրականացրել Հայաստանի լեռներում։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Ուսումնական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 130 զինծառայող, ներգրավվել է Հարավային ռազմական օկրուգի շուրջ 50 միավոր զինտեխնիկա։
Հարավային ռազմական օկրուգի ավիացիոն խմբի Մի-8ՄՏՎ-5–ի և Կա-52–ի օդաչուները բարդ հնարքներ են կատարել միայնակ, զույգերով և խմբերով, թռիչքներ են իրականացրել «Ալագյազ» և «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանների երկնքում: Թռիչքներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին։
Բացի այդ, բարձրլեռնային տեղանքում ուղղաթիռների անձնակազմերը որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել «կախված» ռեժիմում, տարհանել են պայմանական վիրավորներին, մշակել են ռուսական ռազմակայանի զինծառայողների հետ փոխգործակցությունը:
Ավիաբազայի ինժեներատեխնիկական կազմը մարտական մեքենաների ուսումնական թռիչքների նախապատրաստման ժամանակ ուղղաթիռների սպասարկման պարապմունք է անցկացրել:
Գյումրու 102-րդ ռազմակայանում սկսել են նախապատրաստվել «Բանակ-2022»-ի միջոցառումներին