Գազայի հատվածի օպերացիան. ՀԱՄԱՍ–ն էսկալացիայի համար Իսրայելին է մեղադրում

Գազայի հատվածի վրա հարձակման հետևանքները. Արխիվային լուսանկար
Պաղեստինի «Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է ավիահարվածի պատճառով իր ռազմական թևի հրամանատարներից մեկի ՝ Թայսիր Ալ Ջաբարիի մահը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն էսկալացիայի համար պատասխանատու է համարում Իսրայելին։ Այս մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Ֆաուզի Բարխումը:
«Իսրայելյան թշնամին Գազայի հատվածում դիմադրության դեմ էսկալացիա է սկսել` նոր հանցագործություն կատարելով։ Թշնամին պետք է գին վճարի և դրա համար պատասխանատվություն կրի»,– ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Բարխումը։
Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ իրականացնում է «Արևածագ» օպերացիան։ Զինվորականները հարվածներ են հասցնում Գազայի ուղղությամբ, իսկ Իսրայելի թիկունքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածների զոհ է դարձել 8 մարդ, 44-ը՝ վիրավորվել: Պաղեստինի «Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է ավիահարվածի պատճառով իր ռազմական թևի հրամանատարներից մեկի ՝ Թայսիր Ալ Ջաբարիի մահը:
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և պաշտպանության նախարար Բենի Գանցը համատեղ հայտարարությունում նշել են, որ Պաղեստինի «Իսլամական ջիհադ» խմբավորման օբյեկտների ուղղությամբ հարվածներն ուղղված են Իսրայելի քաղաքացիների դեմ սպառնալիքի վերացմանը և ահաբեկիչներին ու նրանց հանցակիցներին վնաս հասցնելուն։
Իսրայելական բանակը հարվածել է Գազային