Ֆրանսիայում ավելի քան հարյուր համայնք առանց խմելու ջրի է մնացել երաշտի պատճառով

Փարիզ
Ֆրանսիայի հինգ շրջաններում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Ֆրանսիայում ավելի քան 100 համայնք երաշտի պատճառով առանց խմելու ջուր է մնացել։ Այս մասին հայտնել է երկրի բնապահպանական բարեփոխումների նախարար Քրիստոֆ Բուշը։
Հուլիսի 2-ին երաշտի պատճառով ջրի օգտագործման սահմանափակումները տարածվեցին Ֆրանսիայի մայրաքաղաքի ամբողջ տարածքում, ներառյալ արվարձանները:
«Ֆրանսիայի 100-ից ավելի կոմունաներում այսօր խմելու ջուր չկա... որոշ վայրեր խմելու ջուրը հասնում է բեռնատարներով, քանի որ խողովակներով հնարավոր չէ ջուրը հասցնել։ Մեզ անհրաժեշտ է խստացնել սահմանափակումները», - հայտարարել է Բեշուն։
Շոգի երրորդ ալիքը Ֆրանսիա է եկել օգոստոսի 1-ին։ Եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել երկրի հինգ դեպարտամենտներում՝ Դրոմայում, Արդեշում, Արևելյան Պիրենեյներում, Գարայում և Վոկլուսում: