ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչական դատարանը վերահաստատել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշման իրավաչափությունը։
Ինչպես հայտնում են հանձնաժողովից, Վարչական դատարանը մերժել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՄՊՀ-ի` այսպիսով ուժի մեջ թողնելով հանձնաժողովի` 2021 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունած որոշումը։
Հիշեցնենք` հանձնաժողովը «Լուսակերտի» «10 հատանոց տուփով հավկիթ» ապրանքի տուփի վրա «есо-skies» արտահայտությունը մակնշելը որակել էր որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն, քանի որ տուփում առկա հավկիթներն իրականում օրգանական գյուղատնտեսական արտադրանք չեն։
Ընկերությունը «есо-skies» արտահայտությունը ներկայացրել էր որպես օդանավի պատկերային նշան և բացատրել, թե մակնշումն իրականացվել է օդանավը բնորոշելու նպատակով։ Սակայն հանձնաժողովն այս մեկնաբանություն անհիմն էր համարել։
Հիշեցնենք` որ նույն խախտման համար ամիսներ առաջ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Աշտարակ Ձու» ընկերությունների նկատմամբ ևս կիրառվել է տուգանք` ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով: