ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Արարատի մարզում տրավերտին արդյունահանող անօրինական հանք է բացահայտվել։
Ինչպես հայտնում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, շինարարության մեջ օգտագործվող քարի տեսակ ապօրինի արդյունահանումն իրականացվել է Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան գյուղում։
Արարատի մարզում տրավերտին արդյունահանող անօրինական հանք է բացահայտվել
Պարզվել է, որ հանքավայրի ապօրինի շահագործող ընկերությունն իր այդ գործունեությունը ծավալել է դեռևս 2018 թվականի հունվարից` չունենալով արդյունահանման թույլտվություն։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ կազմված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։