ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում վերջին մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ Մարտակերտի ու Մարտունու շրջաններում երկու երթուղով պարեկային ծառայություն է իրականացվել։
ՌԴ խաղաղապահներն իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում:
2020 թ. նոյեմբերի 23-ից հետո ընդհանուր առմամբ չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2443,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1939 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 632 պայթուցիկ նյութ:
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ պահպանվում է շարունակական փոխգործակցություն։