Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. ի՞նչ վիճակում են վիրավոր զինծառայողները

Զինծառայող
Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն ընդհանուր առմամբ պահպանվում է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։

«Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրությունում:

Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը' ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով։
Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ իրադրության հետագա կայունացման աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։