Շրի Լանկայում ձերբակալվել է Իոսիֆ Ստալինը. նա բողոքի ակցիաներ էր կազմակերպում

Բողոքի ակցիաներ Շրի Լանկայում. Արխիվային լուսանկար
Տեղական Colombo Telegraph թերթի փոխանցմամբ՝ ակտիվիստի անունը կեղծանուն չէ, սակայն հարազատները նրան անվանում են Սուրեշ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Շրի Լանկայի ուսուցիչների միության գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինին ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաներ կազմակերպելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Newswire տեղական լրատվական պորտալին։
Պորտալը նշել է, որ Իոսիֆ Ստալին անունով քաղաքացին վերջերս ձերբակալվել է բողոքի ցույց կազմակերպելու և դատարանի որոշումը խախտելու համար։
Տեղական Colombo Telegraph թերթի տվյալներով՝ ակտիվիստի անունը կեղծանուն չէ։ Նրա հայրը՝ Անտոն Ֆերնանդոն, եղել է Շրի Լանկայի Ցեյլոնի կոմունիստական կուսակցության անդամ և իր որդուն անվանել է խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի անունով։ Հաղորդվում է, որ մտերիմների շրջապատը նրան անվանում է Սուրեշ։