ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՌԴ խաղաղապահներն Արցախում արձանագրել են Ադրբեջանի կողմից չորս խախտում։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Նշվում է, ադրբեջանական զինուժի կողմից «Սարիբաբա և Բուզդուխ լեռների շրջաններում, ինչպես նաև Մարտակերտի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման չորս դեպք»։
Ասվում է նաև, որ Ռուսաստանի խաղաղապահների հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ հարթել է միջադեպերը։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։