ՌԴ ՊՆ-ն Դոնբասի գնդակոծումը կապում է թմրանյութերի կողմնակի ազդեցությունների հետ

ՌԴ ՊՆ
Ուկրաինացի զինվորականների թողած դիրքերում մեծ քանակությամբ թմրամիջոց էր հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինվորականների թողած դիրքերում հայտնաբերված ափիոնային և էֆեդրինային շարքերի թմրանյութերի կողմնակի ազդեցությունը ագրեսիվության բարձրացումն է, ինչը դրսևորվել է Դոնբասում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը:
«Նման թմրամիջոցների կողմնակի ազդեցությունը նախևառաջ չափից դուրս ագրեսիվությունն է, որը բացատրում է ուկրաինացի զինվորականների կողմից խաղաղ բնակչության նկատմամբ ծայրահեղ դաժանության դրսևորումը, ինչպես նաև Դոնբասի գնդակոծումը»,- ասել է Կիրիլովը։
Նրա խոսքով` ուսումնասիրված փորձանմուշների արդյունքները փոխանցվել են Քննչական կոմիտեին և կօգտագործվեն որպես ապացույց Կիևի ռեժիմի իրականացրած ռազմական հանցագործությունների հետաքննության համար։
ՌԴ ՊՆ-ն USAID-ին կասկածում է COVID-19-ի «ստեղծման» մեջ
Ֆաշիստական Գերմանիայում, հատկապես 1943-1945 թվականներին զինվորականներին պերվիտինի հաբեր են տվել, որպեսզի նվազեցնեն հոգեհուզական ծանրաբեռնվածությունը, հիմնականում ԷՍԷՍ-ի զորքերում: Ամերիկյան զինվորականները զանգվածաբար թմրանյութեր են օգտագործել նաև կորեական և վիետնամական պատերազմների ժամանակ։
Կիրիլովի խոսքով՝ շարունակվում են զենքերը ինքնակամ վայր դրած ուկրաինացի զինծառայողների կենսաբանական նմուշների ուսումնասիրման աշխատանքները։
«Զինծառայողների արյան մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկների բարձր կոնցենտրացիաներ, ինչպես նաև իմունոլոգիական մարկերներ»,– նշել է նա։
ՌԴ փորձագետները ԼԺՀ–ի ազատագրված Ռուբեժնայայի «Ֆարմբիոտրեստ» բժշկական կենտրոնում ապացույցներ են գտել, որ Ուկրաինայում մի քանի տարի պոտենցիալ վտանգավոր կողմնակի ազդեցություններով, չգրանցված դեղերի կլինիկական փորձարկումներ են անցկացվել:
ԱՄՆ ընկերությունը մասնակցել է Ուկրաինայում խոզերի աֆրիկյան ժանտախտի հետազոտմանը. ՌԴ ՊՆ
Կիրիլովը հավելել է, որ ՌԴ մասնագետները ուսումնասիրել են այս կենտրոնի տարածքը և ապացույցներ գտել, որ արևմտյան պատվիրատուները պարբերաբար այցելել են կենտրոն, մասնակցել հետազոտական գործընթացի բոլոր փուլերին, իսկ նրանց հարմարավետության համար սարքավորումների, աշխատասենյակների անվանումներն ու աշխատանքային փաստաթղթերը անգլերեն են թարգմանվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 162-րդ օրը։