Պուտինը մինչև տարեվերջ Հայաստան կգա՞. Պեսկովի պատասխանը

Պուտինն ու Պեսկովը
ՀՀ արտգործնախարարը ՌԴ նախագահի հնարավոր այցի մասին խոսել էր մայիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան հնարավոր այցի հստակ ժամկետ դեռ չկա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իմ կարծիքով՝ ոչ։ Թեև, իհարկե, հրավեր կա։ Այժմ հստակ ժամկետ չկա»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք մինչև տարեվերջ Պուտինի այցը Հայաստան։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-ին հայտարարել էր, որ հնարավոր է` Պուտինը պետական այցով Հայաստան այցելի տարեվերջին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։