Փրկարարները 2 օրում 8 օձ են տեղափոխել անվտանգ տարածք

Ահազանգերը ստացվել են մասնավորապես Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Արմավիրի մարզի Նորակերտ, Տավուշի մարզի Աչաջուր, Կոտայքի մարզի Զովունի և Պռոշյան գյուղերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 2-4-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ահազանգերը ստացվել են մասնավորապես Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Արմավիրի մարզի Նորակերտ, Տավուշի մարզի Աչաջուր, Կոտայքի մարզի Զովունի և Պռոշյան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 1 շահմար, 6 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք: