ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության մասին տեղեկություններով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ լարվածության վերջին զեկույցներին: Թեև ՄԱԿ-ը չի կարող հաստատել կամ ստուգել մուտքային զեկույցները, մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և չլուծված խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,- ասել է Դյուժարիկը:
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։