ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել են մի խումբ կրոնական արմատականներ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին։ Նշվում է, որ դեսպանատան շենք մտնելիս ցուցարարները վանկարկել են կրոնական կարգախոսներ և ձեռքներին պահել համապատասխան դրոշները։
Տեղի ոստիկանների միջամտությունից հետո խմբի անդամները դուրս են բերվել շենքից և բերման են ենթարկվել:
Դեսպանատան աշխատակիցները միջադեպից չեն տուժել։ Միջադեպը հետաքննում են տեղի իրավապահները։