Կրեմլում պաշտոնապես հայտնել են՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանը Սոչիում

Արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները մտադիր են կարծիքներ փոխանակել միջազգային հրատապ խնդիրների շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին Սոչիում կքննարկեն էներգետիկան և առևտրատնտեսական կապերի ընդլայնումը: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 19-ին Թեհրանում նախագահների երկկողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ նախատեսվում է մանրամասն քննարկել ռուս-թուրքական բազմապլանային համագործակցության թեմատիկան, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման հեռանկարները և էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման ընթացքը», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախատեսվում է շարունակել կարծիքների փոխանակումը միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ: