Կասեցվել է «Հարոյան եղբայրներ» հանքավայրից տուֆի արդյունահանումը

«Հարոյան եղբայրներ» տուֆի հանքավայրը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել հանքավայրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Առաքել-Սիմոն» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
«Ընկերությունը գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության»,–ասված է հաղորդագրության մեջ։
Որոշում է կայացվել կասեցնել ընկերության կողմից շահագործվող «Հարոյան եղբայրներ» տուֆի հանքավայրում տուֆանման լեռնային զանգվածի արդյունահանումը։