Կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգեց Արցախում երեկ զոհված զինծառայողների հիշատակը

Նիստը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ներկա պահին գտնվում է արձակուրդում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարության հերթական նիստն այսօր մեկնարկեց Արցախում երեկ զոհված զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։
Նիստը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ներկա պահին գտնվում է արձակուրդում։
«Վիրավոր զինծառայողներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։