Իսլանդիայում կրկին ժայթքել է Ֆագրադալսֆյադլ հրաբուխը. լուսանկարներ

Հրաբուխը վերջին անգամ ժայթքել էր ընդամենը ութ ամիս առաջ։
Sputnik
Իսլանդիայում կրկին ժայթքել է Ֆագրադալսֆյադլ հրաբուխը։ Վերջին անգամ այս հրաբուխը ժայթքել է բոլորովին վերջերս՝ 2021 թվականի սեպտեմբերին։ Այն գտնվում է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 30 կմ հարավ-արևմուտք։
Հրաբխագետ Թորվալդ Լինկլեյթերի խոսքով` ժայթքումը փոքր է եղել և կոմպակտ չափերով: Ոստիկանությունը հանրությանը խորհուրդ է տվել ամեն դեպքում հեռու մնալ դեպքի վայրից։
Իսլանդիայում զգալի հրաբխային ակտիվություն կա, քանի որ երկրում կան մի քանի լեռնահրաբխային համակարգեր։
1 / 8

Ֆագրադալսֆյադլ հրաբխի լավան հոսում է

2 / 8

Ժայթքումը Ռեյկյավիկից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա է

3 / 8

Այն հեռու չէ նաև Կեֆլավիկ միջազգային օդանավակայանից

4 / 8

Պաշտպանիչ հանդերձանքով տղամարդը շատ մոտ է կանգնած լավայի հոսքին

5 / 8

Ֆագրադալսֆյադլ հրաբուխը գտնվում է Ռեյկյանես թերակղզում

6 / 8

Տեսարանն այնքան գեղեցիկ է, որ ստիպում է մոռանալ անվտանգության կանոնների մասին։

7 / 8

Իսլանդիան ունի մի քանի ակտիվ հրաբուխներ

8 / 8

Ամենաուժեղ ժայթքումը տեղի է ունեցել 2010 թվականին