ՀՀ առողջապահության փոխնախարարը կմեկնի Իրան

Թեհրան
Փոխնախարարն իրանցի գործընկերների հետ կքննարկի երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանի առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը կմեկնի Իրան։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նշվում է, որ Նազարյանը Թեհրանում կլինի օգոստոսի 15-ից 17-ը։ Իրանում նա կքննարկի երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
Ընդգծվում է, որ Նազարյանի՝ Իրան գործուղման ընթացքում գիշերելու հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը։