ՀԱՊԿ քարտուղարությունն անհանգստացած է Արցախում իրավիճակի սրման առնչությամբ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս
Ստանիսլավ Զասը կոչ է արել կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և տարաձայնությունները հաղթահարելու համար դիվանագիտական մեթոդներ կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Արցախում տեղի ունեցած զինված բախումների և մարդկային զոհերի մասին տեղեկությամբ, հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
«Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և ընտանիքներին: Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ»,– ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։