Հացահատիկով 3 բեռնանավ վաղը դուրս կգան ուկրաինական նավահանգիստներից. Թուրքիայի ՊՆ

Ցորենի վերամշակում. Արխիվային լուսանկար
Նավերի դուրսբերումն իրականացվում է քառակողմ համաձայնագրի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ստամբուլի Համակարգող կենտրոնը հուլիսի 5–ին ծրագրում է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկ տեղափոխող երեք բեռնանավերի ելքը։ ՌԻԱ Նովոստին մեջբերում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքը:
«Միավորված համակարգող կենտրոնի ինտենսիվ աշխատանքի դեպքում պլանավորվում է երեք նավերի ելքը ուկրաինական նավահանգիստներից»,-ասել է Աքարը:
Հուլիսի 22-ին Ստամբուլում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկու փոխկապակցված փաստաթուղթ է ստորագրել համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ: Փաստաթղթերը միասնական փաթեթ են ներկայացնում։
Առաջինը՝ հուշագիրը, ենթադրում է ՄԱԿ-ի պարտավորությունները՝ վերացնել համաշխարհային շուկաներ ռուսական գյուղմթերքի և պարարտանյութերի արտահանման զանազան սահմանափակումները։ Երկրորդը սահմանում է Ուկրաինայի կողմից վերահսկվող Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական գյուղմթերքի արտահանման ալգորիթմը։ Երկրորդ փաստաթղթի հիմքում Ռուսաստանի առաջարկած ալգորիթմն է, որով ծովային մարդասիրական միջանցք է ստեղծվում Ուկրաինայի կողմից վերահսկվող Սևծովյան նավահանգիստներից առևտրային նավերի անվտանգ ելքի համար։