Բլինկենը Չավուշօղլուի հետ քննարկել է «պարենամթերքի գործարքը»

Բլինկենն ու Չավուշօղլուն
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ու նրա թուրք գործընկերը խոսել են պարենային ճգնաժամի մեղմացման ջանքերի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է «պարենամթերքի գործարքը»։
«Խոսել եմ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և քննարկել ուկրաինական հացահատիկի արտահանման ապաշրջափակման և համաշխարհային պարենային ճգնաժամի մեղմացման ջանքերը», - գրել է Բլինկենը Twitter-ում:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Ինչպես է պարենով բեռնված առաջին նավը Օդեսայից մեկնել Ստամբուլ. տեսանյութ
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան:
«Պարենամթերքի գործարքը» իջեցրել է հացահատիկի գները