ԱՄՆ ընկերությունը մասնակցել է Ուկրաինայում խոզերի աֆրիկյան ժանտախտի հետազոտմանը. ՌԴ ՊՆ

Արխիվային լուսանկար
Labyrinth Ukraine-ն ամերիկյան Labyrinth Global Health ընկերության ստորաբաժանումն է, և դրա հիմնադիրները Metabiota-ի նախկին աշխատակիցներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ամերիկյան Labyrinth Global Health-ի դուստր ձեռնարկություն «Լաբիրինթ Ուկրաինան» մասնակցել է խոզերի աֆրիկյան ժանտախտի ուսումնասիրության փորձերին Ուկրաինայում և Արևելյան Եվրոպայում, ասել է գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը ՌԴ ՊՆ-ում անցկացված ճեպազրույցում։
««Լաբիրինթ Ուկրաինան» մասնակցել է UP-9 և UP-10 նախագծերին, որոնց ընթացքում ուսումնասիրվել է խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածումը Ուկրաինայում և Արևելյան Եվրոպայում։ Հաստատվել է, որ Labyrinth Ukraine-ն ամերիկյան Labyrinth Global Health ընկերության ստորաբաժանումն է, և դրա հիմնադիրները Metabiota-ի նախկին աշխատակիցներն են, որը Պենտագոնի հիմնական կապալառուն է ռազմական կենսաբանական գործունեության ոլորտում»,- ասել է Կիրիլովը։
Labyrinth Global Health-ը, ի թիվս այլ բաների, ուսումնասիրել է նաև կորոնավիրուսները և կապիկի ծաղիկի վիրուսը։
«Ընկերությունը փաստացի զբաղվել է կենսաբանական զենքի ստեղծմամբ։ Ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքում առգրավվել են փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ 2019 թվականից ԱՄՆ ՄԶԳ-ն և նրա գլխավոր կապալառուն՝ «Լաբիրինթ Ուկրաինան», մասնակցում են ԱՄՆ ռազմական կենսաբանական ծրագրին։ Եվ հիմա ԱՄՆ-ը փոխում է իր մոտեցումը արտերկրում գտնվող իր կենսալաբորատորիաների աշխատանքին՝ կապված նրանց գործունեության նկատմամբ միջազգային վրդովմունքի աճի հետ», - ասել է Կիրիլովը։
Եվրասիական տնտեսական միության հասարակական կազմակերպությունները նման կենսաբանական օբյեկտները փակելու մասին որոշում են ընդունել: Եվ այժմ այն երկրներին, որտեղ ամերիկացիներն իրականացնում են նման հետազոտություններ, Ռուսաստանն առաջարկում է կոլեկտիվ կոչ ստորագրել Միացյալ Նահանգների հետ համագործակցության մասին բացառապես «գլոբալ առողջապահական անվտանգության ամրապնդման և բնակչության վրա վարակիչ հիվանդությունների ազդեցության նվազեցման նպատակով»։
Միևնույն ժամանակ ամերիկյան նախաձեռնությանը չեզոք վերաբերվող երկրներին նախատեսվում է լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել Կենսաբանական վտանգների կրճատման ծրագրի շրջանակում։