«ԱՄՆ-ն խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում բախումների մասին լուրերից». Պետդեպարտամենտ

Ավելի վաղ Եվրամիությունն է Հայաստանին և Ադրբեջանին կոչ արել Լաչինի միջանցքի և շփման գծի այլ հատվածներում դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով ու կոչ է անում թուլացնել լարվածությունը։ Այս մասին նշված է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ օգոստոսի 3-ին տարածած հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ-ը խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում բախումների մասին լուրերից և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շրջանում ինտենսիվ մարտերի, ինչպես նաև վիրավորների ու զոհերի մասին տեղեկատվությանը։ Մենք կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և էսկալացիան կանխելու համար»,-նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Եվրամիությունն է Հայաստանին և Ադրբեջանին կոչ արել Լաչինի միջանցքի և շփման գծի այլ հատվածներում դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։