Ադրբեջանը մասնակցում է Ռումինիայում կազմակերպված ռազմածովային զորավարժություններին

Ադրբեջանը մասնակցում է Ռումինիայում կազմակերպված ռազմածովային զորավարժություններին
Ադրբեջանի ռազմածովային ուժերը ներգրավված են ԱՄՆ-ի հետ Եվրասիական գործընկերության ծրագրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները մասնակցում են Ռումինիայում անցկացվող զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնում է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ռումինական Կոնստանցայում վարժանքների ընթացքում մշակվում են հակաականային միջոցառումներ, կատարվում են սուզվելու վարժանքներ։
Զորավարժություններն անցկացվում են ամեն տարի Միացյալ Նահանգների հետ Եվրասիական գործընկերության ծրագրի շրջանակում։
Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. Ռուսաստանի ՊՆ-ն հաստատում է
Այս զորավարժությունների հիմնական նպատակը գործընկերների հետ ականազերծման տեխնիկայի, ծովային անվտանգության գործողությունների և ենթակառուցվածքների պաշտպանության, ինչպես նաև մասնագիտական հարաբերությունների ձևավորման վերաբերյալ փորձի քննարկումն ու փոխանակումն է:
Ադրբեջանը պաշտոնապես ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը. Միրզոյանը` դեսպաններին